Քայլքի դպրոց
Հիվանդները պրոթեզների հարցում առաջին քայլերն անում են Քայլքի դպրոցում՝ փորձառու վերականգնողական մասնագետների, բժիշկների և պրոթեզավորման մասնագետների հսկողությամբ:

Դժվար է հիվանդին վերապատրաստել քայլելու, եթե նրա մոտ արդեն ձևավորվել է ոչ նորմալ քայլվածք: Ուստի կարևոր է պրոթեզի վրա առաջին քայլերն անել մասնագետների հսկողության ներքո։

Քայքի ուսուցումը սկսվում է մարմնի ընդհանուր պատրաստումից հետո.
  • Ծայրատի և ամբողջ մարմնի մկանների մարզում
  • Հոդերի կոնտրակտուրաների վերացում և կանխարգելում
  • Վեստիբուլյար ապարատի հավասարակշռության վերականգնում և կայունացում
  • Շարժումների համակարգի բարելավում

Հետո սկսվում է քայլքի ուսուցումը։ Մեր խնդիրն է օգնել զարգացնել համակարգված, կայուն և ռիթմիկ քայլվածք:

Միասին մենք անցնում ենք դեպի կատարյալ քայլք և առանց խոչընդոտների կյանք տանող ճանապարհը։

Քայլել սովորելու գործընթացը

  • Հենակների կամ զուգահեռ ձողերի օգնությամբ սովորել կանգնել
  • Կանգնած դիրքից անցում դեպի քայլելը. քայլի տարրերի ուսուցում, պրոթեզը կառավարելու ուսուցում
  • Համակարգված քայլվածքի ուսուցում, առավելագույնս մոտեցնելով այն առողջ մարդու քայլվածքին

Կարդացեք նաև