Բարելավել մարդկանց կյանքի որակը
Ընկերության առաքելությունը
«Բարրի» պրոթեզավորման, օրթեզավորման վերականգնողական կենտրոն
2020 թվականից ի վեր «Բարրի» պրոթեզավորման, օրթեզավորման վերականգնողական  կենտրոնը ծառայություններ է մատուցում  անհատական ​​օրթոպեդիկ սարքերի և պարագաների, ինչպես նաև վերին և ստորին վերջույթների պրոթեզների կարիք ունեցող անձանց։

Օրթոպեդիկ պարագաների պատրաստման ողջ գործընթացը՝ սկսած անտրոպոմետրիկ ցուցանիշներից և հիվանդների ֆիզիոլոգիական չափումներից մինչև պատրաստի պարագայի տրամադրումը, իրականացվում է կենտրոնի առաջատար մասնագետների կողմից, ովքեր տրամադրում են նաև մասնագիտական խորհրդատվություն օրթոպեդիկ սարքերի և պարագաների վերաբերյալ և ներկայացնում դրանց օգտագործման տեխնիկան:

Ընկերության մասնագետների թիմային աշխատանքը մեր երկրի առաջատար բժշկական կենտրոնների բժիշկների հետ, հնարավորություն է տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում հասնել ոգևորող արդյունքների հենաշարժական համակարգի հիվանդություններ ունեցող անձանց բուժման գործընթացում։

«Բարրի» կենտրոնի առաջատար մասնագետները
կրթություն են ստացել և վերապատրաստումներ անցել Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն մասնագիտական ​​կրթական հաստատություններում: «Բարրի» կենտրոնում հաճախ կազմակերպվում են սեմինարներ և շնորհանդեսներ՝ օրթոպեդիկ պարագաներ և նյութեր արտադրող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս մշակել և պատրաստել ժամանակակից օրթոպեդիկ պարագաներ և սարքեր, որոնք իրենց որակով և ֆունկցիոնալությամբ մրցունակ են  Եվրոպայի և Ամերիկայի լավագույն օրթոպեդիկ լաբորատորիաներում պատրաստված պարագաների և սարքերի հետ։
Մեր կենտրոնի ծառայությունները հասանելի են թե ՀՀ, թե օտարերկրյա բոլոր քաղաքացիներին՝ առանց տարիքային սահմանափակման: Վճարովի ծառայություններին զուգահեռ, «Բարրի» կենտրոնը ծառայություններ է մատուցում նաև պետության կողմից տրամադրվող հավաստագրերի շրջանակներում՝ տրամադրելով անհատական ​​օրթոպեդիկ պարագաներ, սարքեր և պրոթեզավորման ծառայություններ, որոնք  շատ կարևոր են երեխաների, հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող անձանց, ռազմական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչության և զինվորականների կյանքի որակը բարելավելու համար:

«Բարրի» կենտրոնում ինտենսիվ աշխատանք է տարվում էկզոպրոթեզներ պատրաստելու համար ժամանակակից լաբորատորիա ստեղծելու ուղղությամբ: Էկզոպրոթեզները, արտաքին պրոթեզներ են և օգտագործվում են մարմնի բացակա մասը լրացնելու համար:

Կենտրոնի պրոթեզաօրթոպեդիկ բաժինն  աշխատում է առաջատար օրթոպեդ-բիոմեխանիկ, օրթոպեդիկ ապարատների և սարքերի համակարգման և օգտագործման ամենափորձառու մասնագետ՝ Արթուր Գալանտերյանի ղեկավարությամբ, ով այս ոլորտում աշխատանքի երեսուն տարվա փորձ ունի: Եվրոպայի լավագույն օրթոպեդիկ լաբորատորիաներում ուսումն ու պրակտիկան, միջազգային կոնֆերանսներին և ցուցահանդեսներին մասնակցությունը, մերձավոր և հեռավոր արևելքի առաջատար մասնագետների հետ համատեղ աշխատանքը, առկա գիտելիքներն ու փորձը թույլ են տվել նրան ակտիվորեն մասնակցել սկոլիոզով, կիֆոզով, հարթաթաթությամբ և հենաշարժական ապարատի հիվանդություններ ունեցող անձանց բուժման և վերականգնման համար նախատեսված օրթոպեդիկ պարագաների և սարքերի նոր տեսակների մշակմանն ու կատարելագործմանը: Նա մշակել, փորձարկել և այժմ էլ օգտագործում է անհատական հենարանային ներդիրների ​​հավաքման հատուկ տեխնոլոգիան, որի արդյունավետությունն արդեն գնահատվել է այս ոլորտի առաջատար մասնագետների կողմից:

«Բարրի» վերականգնողական կենտրոնի վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման առաջատար մասնագետը՝ օրթոպեդ-մեխանիկ Կարեն Դանիելյանն է, Հայաստանում ոլորտի լավագույն մասնագետներից մեկը։ Աշխատանքային մեծ փորձը, ունեցած գիտելիքները, Եվրոպայի առաջատար օրթոպեդիկ կենտրոններում, մասնավորապես գերմանական OTTOBOCK ընկերությունում մասնագիտական և տեխնիկական հմտությունների շարունակական կատարելագործումը, թույլ են տալիս նրան լուծել ամենաբարդ խնդիրները, որոնք առաջանում են պրոթեզավորման ժամանակ, ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների բարդ անդամահատումներով անձանց հետ աշխատելիս:
«Բարրի» պրոթեզավորման, օրթեզավորման, վերականգնողական կենտրոնը Össur և METIZ ընկերությունների գործընկերն է:
METIZ-ը Ռուսաստանում ստորին վերջույթների պրոթեզների մասերի, պրոթեզավորման նյութերի մշակման և արտադրման առաջատարն է: Իսկ իսլանդականÖssur-ը հայտնի է ամբողջ աշխարհում՝ որպես պրոթեզավորման և օրթեզավորման տեխնոլոգիաների առաջամարտիկ:
Կենտրոնի գործունեության ուղղություններից մեկն էլ վերականգնողական ծառայությունններն են, որոնք մատուցվում են վնասվածքներից, ինսուլտներից հետո, ինչպես նաև ողնաշարի հիվանդությունների առկայության դեպքում՝ սկոլիոզ, կիֆոզ, օստեոխոնդրոզ և այլն։

Կենտրոնի կինեզիոթերապիստները վերապատրաստվել և հաջողությամբ կիրառում են Շրոտի, Բոբատի, Մալիգանի և բազմաթիվ այլ արդյունավետ վերականգնողական մեթոդներ:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի մեջ առանցքային նշանակություն ունի վերականգնողական աշխատանքը: Այն կարող է զգալիորեն նվազեցնել անաշխատունակության ժամանակը և պայմաններ ստեղծել հիվանդի ակտիվության վերականգման համար:

Մեր կենտրոնում մատուցվող ծառայությունների շնորհիվ ապպահովվում է անձի լիարժեք վերականգնումը և  սոցիալական ներառում:
Տեսանյութ ընկերության մասին
ԼՈՒՅՍ ԲԱՐՐԻ
Կեցվածքի խախտումներ՝ սկոլիոզ, կիֆոզ, մկանային անհավասարակշռություն և այլն
Հոդերի դեֆորմացիա՝ օստեոխոնդրոզ, օստեոարթրիտ և այլն
Շարժումների սահմանափակում և մկանային ցավեր
Վերջույթների, գոտկատեղի և այլ հատվածների անզգայություն
Վերջույթների հոդերի, ողնաշարի ցավ
Ինչպե՞ս կօգնենք
մեր կենտրոնում
Ձեզ
Խորհրդատվության և Ձեր վիճակի նախնական գնահատման  ժամանակ մենք արձանագրում ենք բողոքները և վնասվածքի հանգամանքները։ Ուսումնասիրում ենք մարմինը և անհանգստություն պատճառող վայրերի տեղայնացումը:
Անց ենք կացնումմասնագիտացված թեստավորում՝ բացահայտելու հիվանդության փուլը և այլ հատկանիշներ։
Մասնագետի կողմից նշանակավում է անհրաժեշտ ծառայության տեսակը։
Ծիծեռնակաբերդի խճուղի 16
0 8000 00 01
055 525336
info@luys-barry.am
Ինչպես գտնել մեզ
Գրանցվել այցելության